Պլիս մականունով կատուն աշխարհում ամենածերն է ճանաչվել

12:58 • 14.08.15

Լուսանկարը՝ guinnessworldrecords.com-ի

 

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում բնակվող Պլիս (Corduroy) մականունով կատուն, որի 26 տարին լրացել է այս տարվա օգոստոսի 1-ին, աշխարհում ամենածերն է ճանաչվել, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը։ 

 

Պլիսն ապրում է գյուղում և իր ժամանակի մեծ մասն անցկացնում դրսում։ Նրա տիրուհի Էշլի Ռիդ Օկուրան պատմել է, որ կենդանին ծնվել է 1989 թվականին։ Օկուրան այդ ժամանակ 7 տարեկան է եղել։

 

Կենդանիների տարիքի ռեկորդների գրանցման պարագայում Ռեկորդների գրքի աշխատակիցները դժվարանում են ապացույցներ գտնել, որոնք կհաստատեն կենդանու ճշգրիտ տարիքը։ Այդ պատճառով նրանք չեն բացառում, որ աշխարհում հնարավոր է ավելի ծեր կատուներ լինեն, ուղղակի դրանց տարիքը սահմանելը դժվար է։