Իսպանիայի թագավորը թույլ է տվել զբոսաշրջիկներին իր պալատի այգիներ այցելել
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը թույլ է տվել թագավորական ընտանիքի ամառային պալատի այգիները բացել հանրության առաջ։ Նման խնդրանքով հանդես էին եկել Մալյորկայի ձախակողմյան դաշինքի քաղաքական գործիչները, գրում է euromag.ru-ն։
Լուսանկարվելով իր ընտանիքի հետ թագավորական ամառային տան առաջ՝ Ֆիլիպ 6-րդը հաստատել է իր մտադրությունը։ Այգիները հանրության առաջ բաց կլինեն այն ժամանակ, երբ նրա ընտանիքը կբացակայի պալատից։
Իսպանիայի թագավորական ընտանիքը Մարիվենտ պալատում է անցկացնում Սբ Զատկի և ամառային արձակուրդներն արդեն ավելի քան 40 տարի։










