Արաբկիրցի զինծառայողների ծնողները կտեսակցեն իրենց զավակներին

12:12 • 14.08.15

Օգոստոսի 13-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ մեկնել են ԼՂՀ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Այցի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ հնարավորություն կստանան տեսակցել Հայաստանի հարավ-արևելյան զորամասերում ծառայող իրենց զավակներին:

 

Զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է պահվում: