Տյանզցինի քիմիական պահեստում նոր պայթյուններ են տեղի ունեցել. ԶԼՄ-ներ

23:41 • 15.08.15

Չինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքում` պայթյունավտանգ քիմիական նյութերով պահեստի տարածքում մի շարք նոր պայթյուններ են տեղի ունեցել:


Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` պայթյունների հետևանքով պահեստի տարածքում կրկին հրդեհներ են բռնկվել:


Ոստիկանությունը հրահանգել է տարհանել բնակչությանը` պահեստից  3 կմ շառավիղ հեռավորությամբ տարածքից:


Իշխանությունները մտավախություն ունեն, որ թունավոր նյութերը կարող են տարածվել, քանի որ ավելի վաղ կոյուղաջրերի հետազոտման ժամանակ  այլ թունավոր նյութերից բացի նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, որը վտանգավոր է կյանքի համար: