ԱՄՆ դեսպանատունը շնորհակալ է հայկական իշխանություններին

17:03 • 15.08.15

 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը շնորհակալություն է հայտնում ՀՀ իշխանություններին` ռումբի մասին ահազանգին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Այս մասին գրառում է կատարվել դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
 

«Այսօր կեսօրին`մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու, որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր: Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին` արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը» ,-ասված է գրառման մեջ:
 

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ էր ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն։ Ավելի ուշ պարզվել էր, որ ահազանգը կեղծ է։