ՄԻ-8 ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը. կան զոհեր

15:54 • 15.08.15

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում ավիավթար է տեղի ունեցել. «ՄԻ-8» ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը, այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

 

«Ուղղաթիռում եղած 16 մարդկանցից փրկվել են 10-ը: Նրանք ափ են դուրս եկել ինքնուրույն: Ուղղաթիռը, անձնակազմի ղեկավարի  խոսքով, խորտակվել է: Վեց մարդկանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը և մանրամասնել է, որ այդ տեղեկությունը ճշտվում է:

 

«Անձնակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ ուղղաթիռն ընկել է նավթային պլատֆորմից ոչ հեռու` վայրէջք կատարելու փորձի ժամանակ, չկարողանալով թռնել մի փոքր հատված վայրէջքի վայր հասնելու համար»,- տեղեկացրել են իրավապահ մարմիններից։