Ավստրալիայում 5-աստղանի հյուրանոցը ծաղրի է ենթարկվել՝ ճաշացանկում առկա սխալի պատճառով

14:37 • 15.08.15

Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող 5-աստղանի հյուրանոցը ծաղրի առարկա է դարձել, երբ համացանցում հայտնվել է նրա ճաշացանկը, որում սխալ է եղել, գրում է Интерфакс-ը։

 

Ուտեստներից մեկի անվանման մեջ նշված է եղել «աբորիգեն» բառը, քանի որ aubergine (սմբուկ) բառի փոխարեն գրված է եղել aborigine (աբորիգեն)։

 

Առաջինը սխալը նկատել է ABC News գործակալության թղթակից Լիզ Ֆոշիան, ով անհապաղ տեղեկացրել է այդ մասին։

 

Միևնույն ժամանակ, հյուրանոցի աշխատակիցը, տեսնելով սխալի մասին գրառումը, խուճապի չի մատնվել և առաջարկել է բոլոր ցանկացողներին օգտվել յուրահատուկ ճաշացանկից։ Հատկանշական է, որ շատերն այդպես էլ չեն հասկացել՝ որտեղ է սխալը։