Լիբիայում ԻՊ-ի գրոհայինները հիվանդանոց են հրդեհել և սպանել ավելի քան 20 մարդու

11:26 • 15.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպանել են 22 մարդու, որոնք բուժվում էին Լիբիայի Սիրթ քաղաքի բժշկական կենտրոնում, գրում է Корреспондент-ը։

 

Ինչպես փոխանցում են տեղական աղբյուրները՝ գրոհայինները ներխուժել են բժշկական կենտրոնի շենք և խուզարկել։ Այնուհետև ահաբեկիչները սպանել են հիվանդներին և հրդեհել շենքը։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Նշվում է, որ սպանվածներն ԻՊ-ի հետ մրցակցող տեղի իսլամական խմբավորման ներկայացուցիչներ էին։