«Իսլամական պետության» առաջնորդն ամերիկյան առաքելության աշխատակցուհուն վերածել է սեքս-ստրուկի. Reuters
«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադին բազմիցս սեռական բռնության է ենթարկել ամերիկյան մարդասիրական առաքելության աշխատակից 26-ամյա Քեյլի Ջին Մյուլերին, ում գերի էին վերցրել զինյալները, գրում է Reuters-ը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է Մյուլերների ընտանիքին, որ իրենց դուստրը գերության մեջ ենթարկվել է բռնության։
Ընտանիքի ներկայացուցիչ Էմիլի Լիցները հայտնել է, որ երիտասարդ կնոջը նաև ենթարկել են խոշտանգումների, սակայն չի նշել՝ արդյոք ալ-Բաղդադին ներգրավված է եղել այդ գործում։
Միլերին գերի էին վերցրել 2013-ի օգոստոսին՝ Հալեպ քաղաքում։ Իսլամիստները նրան ազատելու համար պահանջել են 5 մլն եվրո։ 2015 թվականի փետրվարին Սպիտակ տունը հայտնել է Մյուլերի մահվան մասին։










