ԻՊ-ի զինյալները քիմիական հարձակում են իրականացրել. 15 քուրդ զինվոր հոսպիտալացվել է
Իրաքյան Քուրդիստանի «Ֆեշմերգա» («դեպի մահ գնացողներ») զորամիավորման 15 զինվոր հոսպիտալացվել են «Իսլամական պետության» գրոհայինների իրականացրած քիմիական հարձակման հետևանքով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` «Ֆեշմերգայի» ղեկավարությունից հայտնել են, որ ջիհադականները օգոստոսի 13-ին 45 քիմիական գնդակ են արձակել քրդերի դիրքերի ուղղությամբ Իրաքում:
ԻՊ-ի զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման մասին հայտնել են գերմանացի զինծառայողները: Նախնական տվյալների համաձայն` 60 մարդու մոտ շնչառական լուրջ խնդիրներ են առաջացել:
Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ իսլամիստները կիրառել են իպրիտ (մանանեխի գազ) թունավոր նյութը, որը կարող էին գտնել Սիրիայում:










