Մոսկվայի կենտրոնում նորակառույց շենք է փլուզվել

17:35 • 15.08.15

Մոսկվայի կենտրոնում` Մոսկվա գետի Մեծ կամուրջի մոտակայքում, օգոստոսի 15-ին շենք է փլուզվել: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն` փլուզվածը նորակառույց շենք է:

 

Փլուզման տարածքը կազմել է 50 քառ. մետր: Միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել:  ՌԴ ԱԻՆ-ի մոսկովյան վարչությունում տեղեկացրել են, որ շենքի փլուզման մասին տեղեկությունն ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանման աշխատակիցները:

 

Փրկարարները պարզաբանել են, փլուզումը տեղի է ունեցել երկհարկանի կառույցում շինարարական աշխատանքների ժամանակ: