Նյու Յորքում հարյուրավոր զույգեր կրկնել են 1945թ. հայտնի համբույրը (լուսանկարներ)

10:34 • 15.08.15

Հարյուրավոր զույգեր դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ կրկնելու այն հայտնի լուսանկարի համբույրը, որն արվել է Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը՝ 1945թ. օգոստոսի 14-ին, գրում է Интерфакс-ը։

 

Լուսանկարում, որի հեղինակն Ալֆրեդ Էյզենշտադթն է, նավաստին համբուրում է բուժքրոջը։ Ակցիայի շատ մասնակիցներ հագնվել են ճիշտ այնպես, ինչպես լուսանկարի զույգը, և փորձել են առավելագույնս ճիշտ կրկնել նրանց դիրքը։ Ակցիայի պատվավոր հյուրերն են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի շատ վետերաններ։

 

1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն ռադիոյով դիմում է ժողովրդին և հայտնում Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին։ Նույն օրը մոտ 2 մլն մարդ հավաքվում է Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում՝ ուրախությունը կիսելու համար։

 

 

Hundreds of Couples Reenact 'Times Square Kiss' in New York