Օդեսայի կենտրոնում Սաակաշվիլիին և Օբամային ծաղրող հուշարձանն են տեղադրել
Ուկրաինայի Օդեսա քաղաքի պատմական կենտրոնում` Վորոնցովյան ամրոցի սյունաշարի մոտակայքում, ակտիվիստները «Սաակաշվիլի» գրությամբ պատվանդան են տեղադրել, որի վրա երկու արձան են կանգնեցրել:
Ինչպես հայտնում է ukraina.ru–ն, արձաններից մեկը պատկերում է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին` կարմիր փողկապը ծամելիս, իսկ տաբատից ավել է դուրս գալիս: Իսկ Սաակաշվիլիին թոկով պահած արձանը պատկերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Արձանները տեղադրել է տեղի կազմակերպություններից մեկը (Одесса — за порто-франко), որի ղեկավար Ալեքսեյ Ցվետկովը մեկնաբանել է արձանի տեղադրումը. «Սաակաշվիլին տարօրինակ տիպ է, բացի այդ, գտնվում է ամերիկացիների ազդեցության տակ: Մեր հուշարձանը հենց այդ ամենն էլ խորհրդանշում է»:
Ավելի վաղ ակտիվիստներն սկսել են ստորագրություններ հավաքել` պահանջելով Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը Օդեսայի նահանգապետի պաշտոնից:



.jpg)










