Ճապոնիայի բնակչին ձերբակալել են՝ արքայադստերն ուղղված սպառնալիքներով նամակի համար
Լուսանկարը՝ Reuters-ի
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով արքայադուստր Կակոյի՝ կայսր Ակիհիտոյի և կայսրուհի Միտիկոյի թոռնուհու հասցեին ուղղված սպառնալիքներով նամակ է ուղարկել, գրում է Kyodo գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով։
33-ամյա Մոտոհիրո Յոկուչին աշխատել է Կիոտո քաղաքում գտնվող ընկերություններից մեկում։
Նա արդեն խոստովանել է, որ հունիսին սպառնալիքներով նամակ է ուղարկել Միջազգային քրիստոնեական համալսարան, որտեղ սովորում է 20-ամյա արքայադուստր Կակոն։
Յոկուչիի խոսքով՝ նա ցանկացել է այդկերպ դաս տալ իր նախկին աշխատակիցներից մեկին, որի պատճառով էլ նամակի մեջ դրել է գործընկերոջ այցեքարտը։
Արքայադուստր Կակոն Միջազգային քրիստոնեական համալսարան է ընդունվել 2015-ի ապրիլ ամսին։










