Ֆիլիպիններում այրվող նավից 544 մարդ է տարհանվել

12:23 • 15.08.15

Ֆիլիպինյան Օրմոկ քաղաքում հրդեհվել է Wonderful Stars նավը, որը նախատեսված է կղզիների միջև ուղևորափոխադրումների համար։ Բոլոր 544 ուղևորները հաջողությամբ տարհանվել են, գրում է Газета-ն։

 

Աննշան վնասվածքներ են ստացել անձնակազմի 59 անդամներից 2-ը։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները, հրդեհի պատճառները պարզվում են։