ԱՄՆ-ում մի ընտանիքից փրկել են ավելի քան 120 կատվի
Լուսանկարը՝ pspca.org-ի
Փենսիլվանիայում (ԱՄՆ) սեփական տանը բնակվող ընտանիքից ոստիկանները կենդանիների ապաստարան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 122 կատվի, գրում է New York Post-ը։
Ինչպես նշվում է՝ տերերը պատրաստվում էին անօթևան կենդանիների ապաստարան բացել, սակայն որոշ ժամանակ անց զգացել են, որ չեն կարողանում խնամել դրանց։
Կատուներից շատերը հայտնաբերվել են սարսափելի վիճակում՝ չխնամված վերքերով, տզերով և այլ հիվանդություններով։
Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի կանխարգելման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլա Ուիլսոնն ասել է, որ ծանր վիճակում գտնվող կենդանիների շրջանում եղել են նաև կատվի ձագեր։
Բոլոր կենդանիներին բուժման նպատակով ուղարկել են Ֆիլադելֆիա։ Այնուհետ դրանց կհանձնեն նոր և հոգատար տերերին։










