Հայտնաբերվել են Պապուայի նահանգում կորած ուղևորատար ինքնաթիռի բեկորները

19:46 • 16.08.15

Փրկարարները հայտնաբերել են ինդոնեզական Պապուա նահանգում կորած ինդոնեզական ուղևորատար ինքնաթիռի բեկորները լեռնային շրջանում: Այդ մասին կիրակի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, գրում է РИА Новости-ն:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է սարերին Օքսիբիլ քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա վայրէջք կատարելուց 10 րոպե առաջ: Ինքնաթիռը Օքսիբիլ էր ուղևորվում Ջայապուրից (Պապուա շրջանի վարչական կենտրոն):

Ավելի վաղ հաղորդվել է, որ Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ինդոնեզական ATR 72  ինքնաթիռը, որում եղել է 54 մարդ, Պապուա Նոր Գվինեայի մոտակայքում անհետացել է ռադարների տեսադաշտից։