Աճել է թե՛ Հայաստանից մեկնած, թե՛ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը
2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի հանրապետություն է ժամանել 256 հազ. 917 զբոսաշրջիկ, ինչը 2014թ-ի. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1.8%-ով: Այս մասին տեղեկանում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշներից:
2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 հազ. 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.0%-ով:










