Գյումրիում հայրն ու 15-ամյա որդին դանակահարվել են
Օգոստոսի 16-ին Գյումրիում հայ ու որդու դանակահարության դեպք է արձանագրվել:
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Գյումրու բժշկական կենտրոնի հերթապահից, առավոտյան իրենց առաջին օգնության համար դիմել է քաղաքացի Վահան Մխոյանը` երկու ձեռքերին դանակահարության վերքերով:
Տղամարդուն առաջին օգնությունը ցույց տրվելուց հետո վերջինս հեռացել է։
Նրանից առաջ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխված եղել նրա 15-ամյա որդին` Միշա Մխոյանը:
Վերջինս, ինչպես Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցի հերթապահ մասից, ներկայումս վիրահատարանում է: Նա հիվանդանոց է բերվել որովայնի աջ հատվածում կտրած-ծակած վերքերով:










