Իրաքի բանակը մեկ օրում 120 ահաբեկչի է ոչնչացրել

16:23 • 16.08.15

Իրաքի բանակը կամավորական ջոկատների աջակցությամբ վերջին մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 120 զինյալի է ոչնչացրել. այդ  մասին տեղեկացնում է ТАСС-ը՝  Իրաքի ռազմական տեղեկատվության կենտրոնի հղումով։  

Կենտրոնը նշում է, որ Իրաքի օդուժին պատկանող ինքնաթիռներն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան այդ ընթացքում 43 հարձակում են իրականացրել ԻՊ-ի դիրքերի դեմ՝ Ռամադի քաղաքում, որտեղ խիստ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և ԻՊ ահաբեկիչների միջև։  

Ավիահարվածների հետևանքով սպանվել են ԻՊ-ի 45 աջակիցներ, շարքից դուրս է եկել զինտեխնիկա։