Լիբիան արաբական երկրներից խնդրել է ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին

18:51 • 16.08.15

Լիբիայի կառավարությունը արաբական երկրներին կոչ է արել հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ Լիբիայի Սիրտ քաղաքում. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

«Մենք խնդրանքով ենք դիմում արաբական երկրների մեր բարեկամներին... ավիահարվածներ հասցրեք ԻՊ-ի ահաբեկիչների դիրքերին»,-ասված է կառավարության ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ, կառավարությունը դարձյալ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով հանել զենքի էմբարգոն։

Այդ խնդրանքը պայմանավորված է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրականացված զանգվածային կոտորածներով։