Ամերիկյան քաղաքում թունաքիմիկատների արտահոսք է տեղի ունեցել․ տարհանվել են բնակիչներ
լուսանկարը՝ rt.com-ի
ԱՄՆ Ինդիանա նահանգի Տեր-Օտ քաղաքում թունաքիմիկատների արտահոսք է տեղի ունեցել, գրում է ТАСС գործակալությունը։
Մարդու համար թունավոր համարվող ծծմբի երկօքսիդի գազն արտահոսել է բնակավայրի հարավային հատվածում։
Բոլոր այն բնակիչները, ովքեր գտնվել են թունաքիմիկատների ազդեցության գոտում, տարհանվել են։ Նրանցից ոմանք բողոքել են թոքերում այրող զգացումից և տեղափոխվել են հիվանդանոց։
Առայժմ հայտնի չէ, թե որն է հանդիսացել թունանյութերի արտահոսքի պատճառը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ։










