Մեքսիկայի արևմուտքում փոքր ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ
լուսանկարը՝ odnako.su-ի
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Միչոական նահանգում վթարվել է Cessna 182 փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, գրում է ТАСС գործակալությունը։
Այս մասին հայտնել են իշխանությունները։ Ավիավթարը տեղի է ունեցել Ուրուապան քաղաքի մոտակայքում։ Օդաչուն տեղում մահացել է, իսկ նրա կինը՝ ստացված վնասվածքներից մի քանի ժամ անց քաղաքային հիվանդանոցում։
Նրանց 26-ամյա դստեր վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն է է։ Ողբերգության պատճառ են հանդիսացել տեխնիկական խնդիրները, որոնց մասին օդաչուն հասցրել է հայտնել դիսպետչերին։










