Ամերիկացի փորձագետը պարզել է, թե ինչ կա Ուսամա բեն Լադենի 1500 ձայներիզներով հավաքածուում. BBC (լուսանկարներ)

17:14 • 17.08.15

BBC News-ը նշում է, որ ամերիկացի փորձագետ Ֆլագ Միլերը պարզել է, թե ինչ ձայնագրություններ կան Ուսամա բեն Լադենի մոտ 1.500 ձայներիզներից բաղկացած հավաքածուում։

 
2001 թվականին ԱՄՆ-ի՝ Աֆղանստան ներխուժումից հետո, Ուսամա բեն Լադենը ստիպված է եղել Քանդահար քաղաքից անհապաղ փախչել և թաքնվել, չնայած նրան, որ այդ քաղաքում նա բնակվում էր 1997-ից սկսած: 
Boxes of cassettes
 
Այն վայրում, որտեղ բնակվում էր Բեն Լադենը, ամերիկյան զինված ուժերը հայտնաբերել են մի քանի պահեստ, որոնցում Բեն Լադենն ու «Ալ-Կաիդա» խմբավորման առաջնորդները թողել էին իրենց պատկանող իրերը, քանի որ փախչելիս չէին հասցրել իրենց հետ դրանք վերցնել։
 
 
Բեն Լադենը թողել է իր 1.500 ձայներիզներից բաղկացած հավաքածուն, որը դարձել է ամերիկացի լեզվաբան Ֆլագ Միլերի վերջին տարիների ուսումնասիրման առարկան։
 
 
Ձայներիզներն ուսումնասիրելու համար Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջում ստեղծվել է Afghan Media Project նախագիծը։ 
 
 
Osama Bin Laden
Այստեղ Բեն Լադենի կողքին կարելի է տեսնել սև ձայներիզ. Աֆղանստան, 1997
 
 
Կալիֆոռնիայի համալսարանի արաբական մշակույթի և գրականության մասնագետ Ֆլագ Միլերը նախագծում ակտիվ դեր է ստանձնել։
 
 
Ֆլագ Միլերն առաջին մարդն է, ով 2003-ից սկսած լսել է բոլոր 1500 ձայներիզներըFlagg Miller with tapes
 
Պարզվել է, որ Բեն Լադենի հավաքածուում հիմնականում ահաբեկչի և այլ հրամանատարների ռադիոկապերի, ինչպես նաև հարազատների և ընկերների հետ զրույցների ձայնագրություններ են։ Նշվում է, որ Բեն Լադենը նաև երգեր է ձայնագրել։
 
 
Ձայնագրություններում ավելի քան 200 տարբեր մարդկանց ձայներ են լսվում։
 
 
Բեն Լադենը 1988-ին
Federal prosecutors in Chicago say that this photo, published May 4, 1988, in the English-language newspaper 'Arab News,' shows Enaam Arnaout (R), head of the Palos Hills, Illinois branch of the Islamic charity Benevolence International Foundation, walking with Osama bin Laden
 
Դրանցում կան նաև Բեն Լադենի թիկնապահի հարսանյաց արարողության ձայնագրությունները, ով մասնակցել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական հարձակմանը։ Շատ ձայնագրություններում կարելի է լսել արաբերենով պոեզիա, Մահաթմա Գանդիից մեջբերումներ և անավարտ զրույցներ։
 
 One of the tapes found in the al-Qaeda compound with Osama Bin Laden written on the label
 
Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսի 2-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոթաբաթ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։