Բանգկոկում զբոսաշրջային գոտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել
Թաիլանդի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է՝ պայթել է գազով բալոններ տեղափոխող բեռնատարը: Նախնական տվյալներով՝ առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել այն վայրի մոտակայքում, որտեղ տեղադրված է չորսերեսանի Բրահմայի Erawan Shrine արձանը: Այն հայտնի տեսարժան վայր է զբոսաշրջիկների շրջանում:










