Չինական Տյանցզին քաղաքում նոր պայթյուն է գրանցվել
Չինաստանի Տյանցզին արդյունաբերական, նավահանգստային քաղաքում՝ վտանգավոր նյութերի պահեստում, այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7:00-ի մոտակայքում, ինչից հետո բոցեր ու սպիտակ ծուխ է նկատվել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ արդյունաբերական այս քաղաքում հուժկու պայթյուններ էին գրանցվել: Դրանք այնքան ուժգին էին եղել, որ գրանցել էր անգամ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը:
Վերջին տվյալներով՝ այդ պայթյունների հետևանքով մահացել է 112 մարդ, 95-ն անհետ կորած է համարվում, որոնցից 85-ը հրշեջներ են: Քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 722 մարդ, որոնցից 58-ի վիճակը ծանր է։










