Չինացի միլիոնատերը հոսպիտալացվել է Տյանցզինում պայթյունների վայր այցելելուց հետո

14:34 • 17.08.15

Լուսանկարը՝ qz.com-ի

 

Հայտնի չինացի միլիոնատեր և բարերար Չեն Գուանբյաոն հոսպիտալացվել է թունավորման ախտանշաններով՝ պայթյուններից տուժած Տյանցզին քաղաք այցելելուց հետո, գրում է Интерфакс-ը։

 

Միլիոնատերը Տյանցզին քաղաք է այցելել իր 23 աշխատակիցների ուղեկցությամբ օգոստոսի 13-ին՝ պայթյունների հաջորդ օրը։ Խումբն այցելել է քաղաք՝ տուժածներին օգնելու համար։

 

30 ժամ անց Գուանբյաոն սկսել է բողոքել շնչառության հետ կապված խնդիրներից և թուլությունից, որից հետո որոշում է կայացվել հոսպիտալացնել նրան։ Հիվանդանոցում չինացի միլիոնատիրոջ մոտ չափավոր թունավորում է ախտորոշվել։

 

Թեև հոսպիտալացմանը, չինացին խոստացել է շարունակել ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել տուժածներին։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ արդյունաբերական այս քաղաքում հուժկու պայթյուններ էին գրանցվել: Դրանք այնքան ուժգին էին եղել, որ գրանցել էր անգամ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը:

Վերջին տվյալներով՝ այդ պայթյունների հետևանքով մահացել է 112 մարդ, 95-ն անհետ կորած է համարվում, որոնցից 85-ը հրշեջներ են: Քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 722 մարդ, որոնցից 58-ի վիճակը ծանր է։