Նյու Յորքում սպանել են Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհուն

08:45 • 17.08.15

Նյու Յորքում սպանել են հայտնի դերասան Մորգան Ֆրիմանի թոռնուհուն՝ Իդենա Հայնսին, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով NBCNewYork-ին։

 

Իրավապահները 33-ամյա Հայնսին հայտնաբերել են Նյու Յորքի փողոցներից մեկում՝ դանակի մի քանի հարվածներով։

 

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վերքերի հետևանքով։
Հայնսի սպանության փաստով ոստիկանները ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հոգեբուժական փորձաքննություն անցնելու։

 

Իդենա Հայնսը Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին է, նա նաև դերասանի սանուհին էր։