Փրկարարները հայտնաբերել են ինդոնեզական ինքնաթիռի մնացորդները. լրատվամիջոցներ

09:17 • 17.08.15

Փրկարարները հայտնաբերել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մնացորդները, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Guardian-ին։

 

Տեղի ոստիկանապետ Յունուս Ուոլիի խոսքով՝ մնացորդները հայտնաբերվել են Բինտանգ լեռնային անտառների շրջանում։

 

«Դա ճիշտ է, փրկարար ջոկատը հայտնել է այն մասին, որ նկատել է ինքնաթիռի մնացորդները»,- ասել է Ուոլին՝ նշելով, որ փրկարարները պատրաստվում են գործողությունների ցամաքային հատվածին, որոնք կապված են կործանված ինքնաթիռի մասերի ուսումնասիրության հետ։

 

Ինդոնեզական ATR 72 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Սենտաի քաղաքից դեպի Օքսիբիլ, երեկ անհետացել էր ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում եղել է 54 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։