Փրկարարները պարզել են ինդոնեզական ինքնաթիռի ընկնելու վայրը

13:34 • 17.08.15

Լուսանկարը՝ EPA-ի

 

Ինդոնեզացի փրկարարները պարզել են Trigana Air Service ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրը։ Այս մասին գրում է Газета-ն՝ երկրի ոստիկանության պետ Բադրոդին Խաիթիին հղումով։

 

«Ինքնաթիռը կործանվել է լեռներում նախքան վայրէջքը՝ օդանավակայանից 15-20 կմ հեռավորության վրա»,- հայտարարել է Խաիթին։

 

Ոստիկանության պետը նշել է նաև, որ վթարի պահին այդ շրջանում եղել է անբարենպաստ եղանակ, լեռնային վայրը ծածկված է եղել մառախուղով։

 

Ինդոնեզական ATR 72 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Սենտաի քաղաքից դեպի Օքսիբիլ, երեկ անհետացել էր ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում եղել է 54 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։
 

Ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարները հայտնաբերել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մնացորդները։