Թուրքական զինուժը Սիրիայի ընդդիմության հետ համատեղ հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին

12:03 • 17.08.15

Թուրքիայի Զինված ուժերին պատկանող տանկերը կրակ են բացել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

 

ԻՊ-ի դիրքերը ռմբակոծվում են թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Քիլիս քաղաքից։

 

Միաժամանակ հարձակման են անցել Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակի մարտիկները։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է մտցրել Թուրքիայի հարավում գտնվող Շըրնաք նահանգ։

 

Ռազմական տեխնիկայից բացի՝ նահանգում նաև ռազմական ստորաբաժանումներ են տեղակայվել։

 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան մտադիր է շարունակել պայքարն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։