Ղազախստանում սկսվել է «Համագործակցության մարտիկ» միջազգային մրցույթը. մասնակցում է նաև Հայաստանը
Ղազախստանում երկուշաբթի օրը սկսվել է «Համագործակցության մարտիկ» («Воин Содружества») միջազգային մրցույթը, որին մասնակցում են վեց երկրների բանակների զինծառայողներ: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
«Այսօր Ժամբըլի շրջանի «Օտար» ռազմաբազայում սկսվել է «Համագործակցության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների զինվորական վարպետության միջազգային մրցույթը»,- ասված է երկուշաբթի օրը գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Մրցույթը կշարունակվի օգոստոսի 17-20-ը: Մրցույթի ընթացքում կորոշվեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ամենալավ պատրաստված զինվորներն ու սպաները: Թիմերի անձնակազմը ներառում է երեք տղամարդ և մեկ կին։










