Քեսաբում խաղողօրհնեքի ու մատաղօրհնեքի արարողություն է տեղի ունեցել (լուսանկարներ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ օգոստոսի 16-ին Սիրիայի Քեսաբ հայկական ավանի Էսկյուրեն (Ներքին գյուղ) շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հանդիսապետությամբ։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, դրանից հետո եկեղեցու մոտ գտնվող հին սոսիի տակ տեղի է ունեցել ավանդական խաղողօրհնեքի ու մատաղօրհնեքի արարողությունը։
Մինչ այդ, քեսաբցի երիտասարդները ողջ գիշեր լծվել էին հարիսա պատրաստելու կամավորական աշխատանքին։
Հավատացյալները վաղ առավոտից, իբրև ուխտավորներ, հավաքվել են Էսկյուրենի ուխտավայրում՝ հաղորդակից լինելու օրվա խորհրդին ու վայելելու համեղ հարիսան ու օրհնված խաղողը։

















