Պուտինի այցից առաջ արագ տեմպերով կարգի են բերում Սևաստոպոլ քաղաքը (լուսանկարներ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցից առաջ Սևաստոպոլի իշխանությունները փորձում են կարգի բերել այն հատվածները, որտեղ լինելու է նախագահը, գրում է Корреспондент-ը։
«Մի քանի գիշերվա ընթացքում ձեռնարկվել են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, փողոցները սկսել են մաքրել, աղբամանները՝ դատարկել, եզրաքարերը՝ ներկել։ Սակայն նման իրարանցման հետևանքը կլինի միայն մեկը՝ շուտով այս ամենը կմաքրի աշնանային առաջին անձրևը»,- գրում են տեղի ԶԼՄ-ները։
Պուտինը Ղրիմ կայցելի այսօր։ Ղրիմի բռնակցումից հետո ՌԴ նախագահն արդեն 2 անգամ այցելել է թերակղզի։



























