Իսպանիայում կատաղած ցլի հարվածից պատգամավոր է մահացել
Իսպանիայի Տրասպինեդո քաղաքից պատգամավոր է մահացել՝ վնասվածքներ ստանալով ցլերի մասնակցությամբ մրցավազքի տոնակատարությունների ժամանակ, գրում է segodnya.ua-ն։
Նշվում է, որ նա լուրջ հարված է ստացել ցլի կողմից, տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները նրան փրկել չեն կարողացել։
Հուլիսի սկզբից ի վեր պատգամավորը դարձել է այդ կենդանիների մասնակցությամբ վազքի 6-րդ զոհը։
Եվս մի արտակարգ դեպք գրանցվել է Սիլյա քաղաքում։ Տոնակատարության ժամանակ 54-ամյա տղամարդը ցլից հարված է ստացել ազդրի հատվածում և ծանր վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։










