Սիրիայում ադրբեջանցի է սպանվել
Սիրիայում դարձյալ ադրբեջանցի զինյալ է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվածը 25-ամյա Թուրալ Ասադովն է։
Կայքը նշում է, որ Ասադովը սպանվել է հուլիսի 25-ին։
Ասադովի հարազատները պատմել են, որ նա Սիրիա է մեկնել 2014 թվականին։ Վերջին անգամ նա ընտանիքի հետ կապվել է հուլիսի 24-ին։ Մի քանի օր անց նրա հարազատները տեղեկացել են նրա մահվան մասին։
Նշվում է, որ Ասադովին սպանել են Սիրիայի կառավարական զորքերը։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և բախումներին մասնակցում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ։










