Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել՝ չնայած ԿԺԴՀ-ի դժգոհությանը
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն երկուշաբթի ամենամյա զանգվածային զորավարժություններ են սկսել Կորեական թերակղզում, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Դրանց մասնակցում է 50 հազար հարավկորեացի և 3.000 ամերիկացի զինծառայող։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 28-ը:
Զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Կորեայի կողմից հնչող դժգոհության ու սպառնալիքների ֆոնին:
Փհենյանը սպառնացել էր ԱՄՆ-ի դեմ «ժամանակակից, դեռևս աշխարհին անհայտ զենք օգտագործել», եթե նրանք չհրաժարվեն զորավարժությունների անցկացման գաղափարից։










