Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստացել է 1175 երեխա

12:15 • 17.08.15

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում էին ամառային մարզաառողջարանային ճամբարներում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելել են հանգստացող երեխաներին:
 

Երեխաների համար կազմակերպվել է հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Հուլիսի 27-ից ճամբարներում երրորդ հերթափոխով հանգստացող երեխաները վերադարձել են Երևան: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը հասել է 1175-ի: