ՃՏՊ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին, տուժածների վիճակը գնահատվում է ծանր

09:08 • 18.08.15
 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին՝ ժամը  06.01-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 SS 264 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Խ. Ա.) և «ԳԱԶ 2410» մակնիշի 43 LS 594 պ/հ (վարորդ՝ 1964թ. ծնված Գ. Մ.) ավտոմեքենաները:
 

Հրշեջ-փրկարարները վարորդներ Խ. Ա.-ին  և. Գ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր,  Խ.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:
 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները: