Բանգկոկում մետրոյի կայարանի մոտ նոր պայթյուն է տեղի ունեցել

13:34 • 18.08.15

Նոր պայթյուն է տեղի ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ մետրոյի կայարանի մոտ, վիրավորներ չկան, գրում է РИА Новости-ն։

 

«Ոչ ոք չի վիրավորվել: Դեպքի վայրում գտնվող ոստիկանությունը փնտրում է պայթուցիկ սարքը»,- ասել է ոստիկանության սպան։

 

Այսօր ավելի վաղ անհայտ անձը ռումբ էր նետել կամրջի վրա գտնվող մարդկանց խմբի վրա, բայց ռումբն ընկել էր գետը։ Դեպքի հետևանքով վիրավորներ չեն գրանցվել։

 

Նախօրեին պայթյուն էր տեղի ունեցել Բանգկոկի կենտրոնում՝ գործնական և զբոսաշրջային հատվածում։ Հեռակառավարվող ռումբը տեղադրվել էր առևտրի կենտրոնի և հյուրանոցի մոտ գտնվող սրբավայրի դարպասների մոտ այն ժամանակ, երբ սրբավայրում մեծ թվով այցելուներ են եղել: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել Չինաստանից, Սինգապուրից և Թայվանից: Վերջին տվյալներով՝ դեպքի հետևանքով 20 մարդ է զոհվել: