ԱՄՆ-ում վթարից մահացել է Բեթմենի հագուստով հիվանդ երեխաներին զվարճացնող գործարարը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում վթարից մահացել է Բեթմենի հագուստով հիվանդ երեխաներին զվարճացնող գործարարը, գրում է НТВ-ն։
Մերիլենդ նահանգի 51-ամյա բնակիչ Լենի Ռոբինսոնը վերադառնալիս է եղել ավտոմոբիլային շոուից իր սև Lamborghini-ով, որն իր ելույթներում Բեթմոբիլի դեր է կատարում։ Հանկարծակի մեքենան կանգնել է։ Ռոբինսոնը դուրս է եկել՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և այդ պահին նրան է հարվածել բեռնատարը։
Ռոբինսոնը հայտնի էր դարձել 2012-ին, երբ համացանցում տարածվել էր նրա մասնակցությամբ տեսանյութը, որում ոստիկանությունը ձերբակալում է Բեթմենի հագուստով տղամարդուն։
Ավելի ուշ պարզվել էր, որ Ռոբինսոնը գործարար է Բալտիմորից, ով սուպերհերոսների հագուստներ է հագնում և այդ տեսքով գնում մանկական հիվանդանոցներ ու զվարճացնում փոքրիկ հիվանդներին։






















