Տյանցզինում պայթյունների «թիրախում» հայտնված պահեստի սեփականատեր ընկերության ղեկավարությունը ձերբակալվել է

10:00 • 18.08.15

Հյուսիսչինական Տյանցզին քաղաքում պայթյունների «թիրախում» հայտնված պահեստի սեփականատեր «Ժույհայ» ընկերության ղեկավարները ձերբակալվել են, գրում է ТАСС-ը։

 

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է ընկերության խորհրդի նախագահ Յույ Սյուևեին, նրա տեղակալ Դուն Շեսյուանին և ևս ութ մարդու: Պաշտոնական հաղորդագրություն ձերբակալման մասին դեռ չի ստացվել:

 

Պայթյունները տեղի էին ունեցել լոգիստիկ ընկերության պահեստում օգոստոսի 12-ին: Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տների պատուհանները, վնասվել է ավելի քան 1.000 ավտոմեքենա: Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել: Դրանից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է գրանցվել:

 

Վերջին տվյալներով՝ դեպքի հետևանքով մահացել է 114 մարդ, 57-ը համարվում է անհետ կորած: Եվս մոտ 700 մարդ մնում է հիվանդանոցներում։