Արաբական ակումբը 35 միլիոն եվրո է առաջարկել Բենֆիկայի ֆուտբոլիստի համար
«Բենֆիկայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ-ի առաջնությունում: Այդ երկրի «Ալ Ահլի» ակումբը 27-ամյա արգենտինացու համար 35 միլիոն եվրո է առաջարկել, հայտնում է պորտուգալական «O Jogo» պարբերականը:
Առաջարկն ընդունելու դեպքում Գայտանը նոր ակումբում տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո:
Բանակցությունները դեռ շարունակվում են:










