ՀՀ քաղաքացին փորձել է Վրաստան տանել «Վալտեր» տեսակի ատրճանակ և 10 փամփուշտ

13:22 • 18.08.15

Հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում Հայաստանի քաղաքացու մեքենայի սրահի զննման ընթացքում Վրաստանի Եկամուտների ծառայության և ՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են «Վալտեր» տեսակի ատրճանակ և 10 փամփուշտ, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

 

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը «Բագրատաշեն» անցակետով Հայաստանի Հանրապետությունից ապօրինաբար Վրաստան է փորձել տանել «Վալտեր» տեսակի ատրճանակ և 10 փամփուշտ։ Իրավապահները մեքենայի սրահից առգրավել են հրազենը և փամփուշտները՝ որպես իրեղեն ապացույց»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

 

Հայաստանի քաղաքացի Ֆրունզիկ Ա.-ն (1947թ. ծնված) ընդունել է իր մեղքը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որպես պատժամիջոց նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում։