Քառյակ ունեցած 65-ամյա գերմանուհուն թույլ են տվել դուրս գրվել հիվանդանոցից (լուսանկարներ)

22:21 • 18.08.15

Գերմանիայում բժիշկները համաձայնել են դուրս գրել 65-ամյա գերմանուհուն, որը քառյակ էր ունեցել:

Time-ը հայտնում է, որ բեռլինյան հիվանդանոցում ծննդաբերած Աներգեթ Ռաունիգքը աշխարհում ամենատարեց մայրն է, որը քառյակ է ունեցել:

Երեխաները կշռում են 2,5 կգ-ից ավելի, նրանք են՝ Նիթա անունով աղջիկը և երեք եղբայրները` Դրիսը, Բենսը, Ֆյոնը:  

Երեխաները ծնվել էին 26 շաբաթական հասակում կեսարյան հատումով մայիսին: Ի դեպ, թոշակի անցած գերմանուհին արդեն իսկ 13 երեխաներ ունի` 10-44 տարեկան: Նրանք բոլորը ծնվել են 5 տարբեր հայրերից: