Հաքերները գողացել են ավելի քան 300.000 ամերիկացիների հարկային տվյալները
Ամերիկյան հարկային ծառայության տվյալների բազայից գողացված 334 հազար ամերիկացիների անձնական տվյալները հայտնվել են օտարերկրյա հաքերների ձեռքում, որոնք, հնարավոր է, գործում են Ռուսաստանի տարածքից, գրում է korrespondent.net-ը։
Հարկային ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ իրականացված հետաքննության արդյունքներով հաքերներին մի քանի ամիս շարունակ հասանելի են եղել հարյուր հազարավոր ամերիկացիների անձնական տվյալները։
Այդ գործողության նպատակը, ինչպես ենթադրում է հարկային ծառայությունը, հարկային վերադարձների ստացումն է, որոնք նախատեսված են ամերիկացի հարկատուների համար:
Հարկային ծառայությունը նախազգուշացրել է հաքերների բոլոր զոհերին, որ իրենց անձնական տվյալները գողացվել են։










