Մահացել է Հնդկաստանի առաջին տիկինը

11:42 • 18.08.15

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուքերջին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է նախագահի քարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան մահացել է առաջին տիկին Սուվրա Մուքերջին։ Նա այս աշխարհը լքել է առավոտյան ժամը 10։51-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հնդկաստանի առաջին տիկինը վերջերս հիվանդ էր։ Ուրբաթ երեկոյան նա հոսպիտալացվել էր շնչառական խնդիրների պատճառով և գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա նաև սրտային հիվանդություններ ուներ։

 

Սուվրա Մուքերջին ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 17-ին և ամուսնացել Հնդկաստանի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի հետ 1957 թվականին։ Առաջին տիկինը հնդիկ պոետ Ռաբինդրանաթ Թագորի երկրպագուն էր և հաճախ էր մասնակցում նրան նվիրված միջոցառումներին ու ներկայացումներին։ Առաջին տիկինը նաև նկարչուհի էր և մի քանի ցուցահանդես է ունեցել։

 

В пятницу вечером первая леди Индии была доставлена в больницу с проблемами дыхания и проходила лечение в палате интенсивной терапии.