«Իսլամական պետությունը» բաց պատերազմի է պատրաստվում 2017 թվականին. The Daily Mail
Պակիստանում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «Իսլամական խալիֆայության, Մարգարեի խալիֆայության կարճ պատմությունը» վերնագրված փաստաթուղթ: Ինչպես նշված է 32 էջանոց փաստաթղթում՝ «խալիֆայության հռչակման» հինգերորդ փուլը կուղեկցվի 2017 թվականին՝ «բաց պատերազմի» վերջնական փուլով, գրում է The Daily Mail-ը:
Ջիհադականների նոր փաստաթուղթը որակվել է որպես խմբավորման համար Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ի համարժեք։
Հաղորդվում է, որ այդ փաստաթղթի իսկությունը հաստատել է ԱՄՆ ռազմական հետախուզության նակին ղեկավար Մայքլ Ֆլինը: Ամերիկյան հետախուզությունում Mail Online պարբերականի մեկ այլ աղբյուր ասել է, որ «մինչ աշխարհը դիտում է Իրաքում և Սիրիայում գլխատումներով տեսանյութերը, ԻՊ-ն առաջ է շարժվում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում»: Նրա խոսքով՝ ԻՊ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում նման է աճպարարի գործողություններին, այսինքն՝ տարբերվում է անկանխատեսելիությամբ:
Նաև համաձայն Պակիստանում հայտնաբերված ԻՊ-ի փաստաթղթի՝ ծայրահեղականները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները տարածել Աֆղանստանում և Պակիստանում: Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ խմբավորման համար ապագա մարտադաշտը կլինի ոչ թե Արևմտյան Եվրոպան, այլ՝ Հնդկաստանը։











