«Համագործակցության մարտիկ» մրցույթում առաջատար է Ղազախստանի թիմը. մասնակցում է նաև Հայաստանը
Լուսանկարը՝ Ղազախստանի ՊՆ-ի
«Համագործակցության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների միջազգային մրցույթի առաջին օրվա արդյունքներով առաջին տեղերը գրավել են ղազախ զինծառայողները, հայտնում է РИА Новости-ն։
Զինվորական վարպետության միջազգային 7-րդ մրցույթն անցկացվում է օգոստոսի 17-20-ը Ղազախստանի «Օթար» ռազմաբազայում։ Մրցույթը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։
Կորոշվեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի առավել լավ պատրաստված զինվորներն ու սպաները։ Թիմերի կազմում ընդգրկված է 3 տղամարդ և 1 կին։










