Սաակաշվիլին մտել է պարեկային մեքենայի բեռնախցիկը (լուսանկարներ)
Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 18-ի առավոտյան, Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում տեղի են ունեցել նոր պարեկային ոստիկանության մարզումները, որոնց մասնակցել է նաև Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է korrespondent.net-ը։
Բոլոր վարժությունները՝ տարհանում, մեքենաների կանգնեցում և այլն, նահանգապետն իրականացրել է ոստիկանների հետ միասին: Այդ ընթացքում նահանգապետը նաև հասցրել է մտնել պարեկային մեքենայի բեռնախցիկը։
Ինչպես գրել է անձամբ Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում՝ մարզումներից լուսանկարներ տեղադրելով, ոստիկանները ցուցադրել են իրենց հմտությունները, որոնք սովորել են մարզումների ընթացքում: Օդեսայի ապագա ոստիկաններին մարզում են Կիևից մարզիչները, որոնք պատրաստվել են ամերիկացի մասնագետների մոտ։
















